27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիան երբեք չի ընդունի Հայոց ցեղասպանությունը. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կրկին քննադատել է Գերմանիային Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար։ Թուրքական «Haberyanki» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ վարչապետը նշել է, որ Թուրքիայի պատմության մեջ չկա մի դեպք, որից իրենք ամաչեն, և նման բանաձև ընդունող երկրներին խորհուրդ է տվել սեփական պատմությանը և իրականացրած կոտորածներին նայել։

Յըլըդրըմը Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումն անուղղակիորեն կապել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ժՀԿ-CHP) գործունեության հետ։ «ինչպիսի զուգադիպություն․ երբ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում է օտարեկրյան դեսպանների հետ ԱԶԿ-ից (իշխող  «Արդարություն և զարգացում կուսակցությունից») ազատվելու համար, Թուրքիայի հիմնական դաշնակից Գերմանիայում խորհրդարանն ընդունում է հայկական լոբբիի բանաձևը»,-ասել է Յըլդըդըմը՝ հավելելով, որ ընդունված որոշումը սխալ է, թուրք ժողովրդի անցյալը հայտնի է։

Վարչապետն ընդգծել է, որ Թուրքիան երբեք չի ընդունի Հայոց ցեղասպանությունը, որի շուրջ անգամ պատմաբանները չեն կարողանում համաձայնության գալ։

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ