Դաշնակցականները կրկին հարթակում են

“Մենք միշտ այստեղ ենք չնայած մի քանի շաբաթ այստեղ չենք եղել”,-Ազատության հրապարակում հայտարարեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:Նրա խոսքով, ՀՅԴ համար ամենակարևոր տեղում ժողովրդական շարժումն է:
Նա շեշտը դրեց այն հանգամանքի վրա, որ իշխանություններից ազատվելու լուրջ հնարավորություն ունենք: “Անկախությունից ի վեր նման զարթոնք չի եղել ժողովրդի մեջ: Կարող ենք շարժումը հունավորել և կազմակերպել:Մենք չպիտի թույլ տանք որ մարի շարժումը կամ տանի արյունալի բախումների ու զոհերի:Բոլոր ցավերի և անարդարությունների պատճառներից մեկը իշխող կուսակցության և պետության նույնացումն է: Մենք չենք պատրաստվում ներքաշվել մի երկխոսության մեջ որից օգուտ չունի հայ ժողովուրդը”,-ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:
Արմեն Ռուստամյանը խոսեց նաև Երեւանի ավագանու ընտրությունների մասին: Նա նշեց, որ Հանրապետականը 3 տարվա ընթացքում 4 քաղաքապետ է փոխել: Իսկ ընդդիմության դեպքում նման բան հնարավոր չէ:
Դաշնակցության ներկայացուցիչը նշեց,որ այս պայքարը չպիտի պայմանավորվի միայն Երևանով: