Ավագանու ընտրությունների արդյունքները կանխորոշված են
“Ես Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ եմ տվել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Խորհուրդս վերաբերվում էր նաև նրա թիմին: Քանի որ մայիսի 5-ը ըստ էության չի կարող տարբերվել փետրվարի 18-ից” ,- ռազմաքաղաքակլան գործիչ Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ ներկա իշխանությունների օրոք արդար ընտրությունների նախադրյալը բացառվում է:
Պարոն Սեֆիլյանի կարծիքով մեր երկրում հերթական անգամ սարդարապատային իրավիճակ է և եթե մենք հայերս մեր մեջ ուժ չգտնենք պայքարելու ապա տանուլ կտանք բոլոր իմաստներով.” Սա ազգային ազատագրական պայքար է և հաղթելու դեպքում մենք կունենանք մեր երազած երկիրը”:
Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով տարբեր քաղաքական ուժերի հրահանգված է եղել չդնել իրենց թեկնածությունը նախագահական ընտրություններին և այժմ նույն հրահանգով նրանք մասնակցում են Երևանի ավագանու ընտրություններին:
Ըստ Ժիրայր Սեֆիլյանի արդյունքները արդեն կանխորոշված են: