Պռոշյանի գյուղապետը` համակարգի զոհ
“Սարդարապատ” շարժման անդամ, Շուշիի առանձնակի ջոկատի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը գնահատում է որպես համակարգի զոհաբերություն .” Քանի որ անցած տարի նա արդեն երրորդ անգամ ընտրվեց համայնքի ղեկավար, և շատ էին նրանք, ում դաշնակցական գյուղապետը խանգարում էր: Վերջին ընտրությունից հետո նրա թշնամիների թիվը ավելացել էր”:
Ժիրայր Սեֆիլյանը մեր երկրում ընտրությունները նմանեցրեց ռազմական օպերացիայի, որում հազվադեպ մարդիկ են կարողանում պահպանել իրենց ինքնուրույնությունը. ” Հրաչը իմ ընկերն էր և այն եզակի մարդկանցից, որ շարժվում էր այնպես, ինչպես իր խիղճն էր թելադրում, և համակարգը չներեց նրա ըմբոստությունը”:
Սեֆիլյանի կարծիքով` այս դեպքը բավականին ակնառու է և ներկա իշխանությունը չի փորձի կոծկել այն:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարին սպանել էին հենց գյուղապետարանի դիմաց: Գյուղապետը ՀՅԴ անդամ էր, նախկին ազատամարտիկ: