05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շանտաժի լեզվով…

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը անդրադարձել է ԲՀԿ-ականների այն հայտարարությանը, որ ոչ ազատ ու արդար ընտրությունների դեպքում իրենք կհրաժարվեն Երևանի ավագանու մանդատներով:

”ԲՀԿ տարբեր ”կալիբրի” գործիչներ սպառնում են հրաժարվել մանդատներից, եթե Երևանի ավագանու ընտրություններն իրենց ուզած սցենարով չանցնեն։ Դեռ ընտրական գործընթացները չսկսած՝ մարդիկ սկսել են շանտաժի լեզվով խոսել։
Հիշեցնեմ, որ մանդատների հրաժարման նախադեպ մենք ունեցել ենք, ու դրանից չեն տուժել ո′չ Երևանի ավագանու աշխատանքները, ո՛չ էլ՝ քաղաքային ծրագրերը։ Ավելին ասեմ՝ եթե ձեզ դուր չգան ընտրությունների արդյունքները, կարող եք նաև այլ մանդատներից հրաժարվել։
Բոյկոտն ու շանտաժը պայքարի ամենահեշտ ձևերն են, դժվարն աշխատելն է։ Իսկ աշխատելու ցանկություն ունեցողին ոչ մի բան չի կարող խանգարել”,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ