Քանի դեռ ես ողջ եմ, չեմ կարծում, թե Թուրքիան կդառնա Եվրամիության անդամ
Մեծ Բրիտանիայի կարծում է, որ Թուրքիան մոտ ապագայում չի դառնա Եվրամիության (ԵՄ) անդամ: Թուրքական ընդդիմադիր «Cumhurriyet» պարբերականի հաղորդմամբ, Օսբորնը հրավիրվել է BBC-ի պատրաստած հաղորդմանը, որի ժամանակ խոսել է Թուրքիայի եվրաանդամակցելու հնարավորության մասին:
«Քանի դեռ ես ողջ եմ, չեմ կարծում, թե Թուրքիան կդառնա ԵՄ-ի անդամ: Կլինի՞ արդյոք Թուրքիան ԵՄ-ի անդամ: Ոչ, չի լինի: Թուրքիան նահանջ է ապրում: Այնտեղ մարդկանց և ժողովրդավարության հետ կապված հարցերում լուրջ խնդիրներ կան»,- նկատել է նախարարը:
Նա նաև ընդգծել է, որ այս պահին Մեծ Բրիտանիան կողմնակից չէ, Թուրքիան եվրաանդամակցությանը: Ըստ Օսբորնի՝ բրիտանական կառավարությունը շուտափույթ կերպով պիտի հայտնի իր դիրքորոշումը Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու հարցում:
Հաղորդման ժամանակ Օսբորնին հիշեցրել են, որ ոչ վաղ անցյալում Մեծ Բրիտանիայի կառավարությունը կողմ էր Թուրքիայի անդամակցությանը:
Նշենք, որ 2 շաբաթից Մեծ Բրիտանիայում տեղի է ունենալու հանրաքվե, որով պետք է հայտնի դառնա երկիրը կշարունակի լինել ԵՄ-ի անդամ, թե ոչ: Թուրքական աղբյուրը նշում է, որ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցներից է արդարադատության նախարարը, ով մեկ օր առաջ հայտարարել էր, թե Թուրքիայի քաղաքացիների համար Եվրոպայում վիզային ռեժիմի վերացումը մեծ ռիսկեր է պարունակում: