“Ֆեյսբուքն” անտանելի է դառնում
Բլոգեր Տիգրան Քոչարյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ “ահավոր տհաճ մթնոլորտ է տիրում Ֆեյսբուքում”:
“Սկսվել է սև փիաը, անդաստիարակ, անկիրթ մթնոլորտ է, որը գալիս է երկու կողմից էլ: ՀՀԿ-ԲՀԿ երիտթևերի պայքարը դարձել է և´ ծիծաղելի, և´ արդեն հոգնեցնող”-ասաց բլոգերը` անդրադառնալով երկու քաղաքական ուժերի սոցցանցային “ձեռնամարտին” :
Բլոգերի խոսքով, Ֆեյսբուքի լեզուն մտել էլրատվական կայքեր և անցում է կատարվել ընտանիքի անդամներին. “Դա, իհարկե անընդունելի է, կարծում եմ շարունակություն կունենա, և ոստիկանները շատ գործ կունենան ընտրությունների ընթացքում: Մյուս կողմից էլ շատ հայտնի մարդիկ, որոնք ակտիվ էին Ֆեյսբուքում, դուրս են գալիս ցանցից”:
Տ. Քոչարյանը բացասական որակեց Youtube-ում տարածված տեսանյութերը Երևանի բացասական կողմերի մասին. “Շատ տհաճ է, պետք չէ հանուն մեկ ամսվա շահերի Հայաստանի և Երևանի դեմքը փչացնել: Այդպիսի խնդիրներ կան յուրաքանչյուր քաղաքում”:
Անդրադառնալով Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքներին, նա նշեց, livestream-ով հանրահավաքներ դիտողներն ավելի շատ են, քան հրապարակում գտնվողները:
“Չեմ կարծում, որ ապրիլի 9-ից հետո հանրահավաքները կդադարեն, քանի որ ընկալում կա, թե ընդդիմադիր ուժերից ով հանրահավաքներ է անցկացնում, նա է գլխավոր ընդդիմադիր ուժը”,-ասաց նա: Քոչարյանը տեղեկացրեց, որ կուսակցություններից առավել պասիվ է ՕԵԿ-ը.
“Րաֆֆի Հովհաննիսյանի խումբն է բազմաթիվ, ՀԱԿ-ը ևս ակտիվ է, ԲՀԿ-ՀՀԿ մրցակցությունը ևս առկա է”: