Սեյրան Օհանյանը հանձնարարականներ է տվել
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ապրիլի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի զեկույց-հաշվետվության ունկնդրմանը:
Խորհրդակցությանը ներկա էին նաեւ ՀՀ պաշտպանության փոխնախարարները, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ վարչությունների եւ առանձին բաժինների պետերը: Ստեփան Գալստյանը ներկայացրել է իր ենթակայությամբ գործող ավիացիոն, հակաօդային պաշտպանության եւ ՌԷՊ (ռադիոէլեկտրոնային պայքար) զորամասերում սպառազինության եւ միջոցների համալրման, արդիականացման եւ վերազինման, անձնակազմի մարտունակության բարձրացման եւ բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, սպայակազմի պատրաստվածության եւ մասնագիտական ունակությունների կատարելագործման, ինչպես նաեւ իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:
Զեկույցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետորեն իրականացնելու համար: Նախարարը նշել է նաեւ, որ առաջիկա տարիներին կվերակառուցվեն եւ համապատասխան սարքավորումներով կհամալրվեն զինված ուժերի բոլոր զորամասերի շարահրապարակները եւ մարզահրապարակները: