29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞րն է ԱԱԾ գործառույթը. Չորրորդ ինքնիշխանություն

Երեկ ՀՀ կառավարության նիստերից հետո  թերթի թղթակիցը փորձել է Ազգային Անվտանգության պետի տեղակալ Արզուման Հարությունյանից ճշտել, թե ԱԱԾ-ն ինչպե՞ս է վերահսկում կրոնական աղանդների գործունեությունը Հայաստանում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ հատկապես վերջին շրջանում որոշ աղանդներ մեծ ակտիվություն են ցուցաբերում, իսկ հանրության լայն շրջանակներում տեսակետ կա, որ այս դաշտը դուրս է մնացել ուշադրությունից: Արզուման Հարությունյանը հարցին հարցով է պատասխանել. “Մե՞ր խնդիրն է աղանդների դեմ պայքարելը”: 

Դիտարկմանը, թե ԱԱԾ պետի տեղակալը Ազգային անվտանգության խնդիր չի՞ համարում աղանդների չվերահսկվող գործունեությունը, ԱԱԾ պետի տեղակալը փորձեց նախ ճշտել, թե աղանդ ասելով ի՞նչ ենք հասկանում, իսկ այնուհետեւ ասաց. “Կրոնական աղանդներ կան, որոնք նաեւ օրենքի սահմաններում են չէ՞ գործում: Որոնք որ սպառանալիք են համարվում եւ օրենքի շրջանակներում չեն գործում, այդ ժամանակ զբաղվում ենք, իսկ եթե օրենքի շրջանակներում են գործում եւ գրանցված են, այդ դեպքում մենք անելիք չունենք”: 

Հարցին՝ “Իսկ գրանցված կրոնական կազմակերպության ֆինասական շարժերի մասին տեղեկությունների վերլուծություն կատարվո՞ւմ է եւ դրանից ի՞նչ հետեւություն է արվում”, Ա. Հարությունյանը պատասխանել է. “Այս պահին միանշանակ չեմ կարող ասել, բայց մենք ֆինանսական հսկողություն իրականացնելու գործառույթ չունենք”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ