Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի դեպի դրախտ ձգտի. Շարմազանով /վիդեո/
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարավը ՀՀԿ-ն սկսելու է ապրլի 7-ից: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` չբացահայտելով մարտավարությունը: Այն ուղղված է լինելու դեպի “մեր սիրելի Երեւանը”:
“Այդ իմաստով մենք մեր թեկնածուի` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, ավագանու մեր թեկնածուներն ամեն ինչ կանեն, որ հնարավորինս շատ երեւանցիների հանդիպեն եւ հնարավորինս շատ բակերում լինեն իրենց քարոզարշավի ընթացքում, որպեսզի էլ ավելի լավ ծանոթանան երեւանցիների խնդիրներին”,- ասաց նա:
Պռոշյանի գյուղապետի սպանությունը, Շարմազանովի խոսքով` դատապարտելի է:
“Սա իրավական հարթության խնդիր է եւ կխնդրեի ժամանակից շուտ եզրակացություններ չանել: Այն, ինչ տեղի է ունեցել, շատ ցավալի է եւ հանցագործներին կուսակցական պատկանելիությամբ չեն դասում: Մարդ կամ հանցագործ է կամ հանցագործ չէ: Իսկ, եթե օրենքը է խախտել, անկախ նրանից կուսակցական պատկանելիություն ունես, թե՝ ոչ, պետք է պատժվես”,-ասաց ՀՀԿ խոսնակը` մեկ անգամ եւս ցավակցելով սպանված գյուղապետի հարազատներին: Քաղաքական շահարկումներ այստեղ չպետք է լինեն:
Պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի հետ դժոխք կգնա, կամ երկուսով չեն երդվի, կամ նոր ընտրություններ պետք է լինեն, ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց. “Կարծում եմ մեր բոլոր քաղաքական գործիչները պետք է ձգտեն գնալ դրախտ, ոչ թե՝ դժոխք”:
Իսկ ապրիլի 9-ին` ԱԺ փոխխոսնակի խոսքով, տեղի է ունենալու վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: “Մնացածն արդեն քաղաքական հնարքների դաշտից են, որրոնք ուղղված են մայիսի 5-ի ավագանու ընտրություններին”,-իր միտքը եզրափակեց Շարմազանովը:
Պատասխանելով լրագրողների հարցերին` նա անդրադարձավ նաեւ բաժանվող ընտրակաշառքներին, հանրապետությունում վախի մթնոլորտին եւ առցանց քննարկումներին:
Այդ մանրամասները տեսանյութում: