29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օսկանյանի աբսուրդը… նպատակը հանրահայտ դառնալը չէ /վիդեո/

”Մեր կուսակցության ստեղծումն ինքնին փաստում է, որ մենք ուզում ենք մեր ձևով հանդես գալ, մեր ծրագրերը ներկայացնել, հետևաբար ստեղծումից անմիջապես հետո միավորվել մի այլ ուժի հետ, կնշանակեր իզուր է ստեղծվել մեր կուսակցությունը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Առաքելություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը` պատասխանելով հարցին, թե ինչու Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր երիտասարդները  հանդես չեն գալիս ՀԱԿ-ի հետ, որի անդամն է ժամանակին եղել Սուքիասյանը:

Նա նշեց, որ իրենց կուսակցության անդամներից շատերը չեն հարել որևէ կուսակցության, որևէ գաղափարախոսության և հիմա ցանկանում են իրենց տեսակետները ներկայացնել երկրի առջև ծառացած հիմնախնդիրների շուրջ:

Իսկ քաղաքապետի պաշտոնին հավակնող ”Առաքելության” ցուցակի առաջին համար Մեսրոպ Առաքելյանը ունի հատկանիշներ այդ աթոռն զբաղեցնելու համար, մեր զրուցակիցը պատասխանեց, որ և առաջին, և երկրորդ ու երրորդ համարները ունեն կրթական համապատասխան աստիճան, բանկային ղեկավարության փորձ:

”Արտաքին գործերի նախարարը ոչ մի առնչություն չունի Երևանի ավագանու հետ, դա ավելի շատ աբսուրդ է, քան բանկային գործում ղեկավար դիրք ունցածը: Մենք ելնում ենք նրանից, որ ոչ մեկը կառավարման փորձով ու հանրահայտ անունով չի ծնվել, նպատակը հանրահայտ դառնալը չէ”,-ասաց :

Զրույցի մանրամասներին ծանոթացեք տեսանյութում

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ