Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ կասկածվողները “Հանրապետական” չեն
Ըստ Հայաստանի ոստիկանության կայք-էջի, ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում կատարված նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով այս պահին կա երկու կասկածյալ` 1980 թ. ծնված Արտակ Պետրոսյանը եւ 1982 թ. ծնված Արայիկ Պետրոսյանը:
“Հանցագործության կատարմանը նրանց մասնակցությունը հիմնավորելու կամ հերքելու ուղղությամբ օպերատիվ-քննչական գործողությունները շարունակվում են: Կատարվում է նախաքննություն”,-ասված է հաղորդագրության մեջ:
Պոռոշյանի նախկին գյուղապետ, ՀՀԿ-ական Արթուր ՄուրադյանըHenaran.am-ի հետ զրույցում ասաց, որ կասկածյալները` Արտակ եւ Արայիկ Պետրոսյանները ՀՀԿ-ականներ չեն: “Չգիտեմ, որտեղից են նման լուրերը ծնվում, բայց նրանք անկուսակցականներ են, երկու ախպերով գյուղում աշխատում էին, նորմալ ընտանիքից են”,-ասաց Մուրադյանը: