20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

“Կարճատեսություն եւ սկլերոզ”

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, նշեց, որ ՀՀԿ-ի հաղթանակի վերաբերյալ վստահությունը հիմնված է կատարված աշխատանքի, նաեւ քարոզչության վրա:

“Ժողովուրդն է որոշելու`ում ընտրել: Ի դեմս Տարոն Մարգարյանի` գնում ենք ընտրությունների, և մեր կատարած աշխատանքը, կարծում եմ, մեզ թույլ է տալիս մտածել, որ մեծ են մեր շանսերը հաղթելու”,-ասաց ԱԺ պատգամավորը:

ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների վերաբերյալ Սահակյանն ասաց, որ այդ քաղաքական ուժի համար ճամբարներ փոխելը դարձել է քաղաքական կատեգորիա.

“Կարճատեսությունը և սկլերոզը նույնպես կատեգորիա է: Երբ կոալիցիայի անդամ էին, թող այդ ժամանակ խոսեին խնդիրների մասին, կամ էլ այժմ հայտարարեն, որ լավ կոալիցիա չեն կազմել”:

Լրագրողի դիտարկմանը, թե ԲՀԿ-ն դերը կոալիցիայում “ֆասադային” էր, Հովհաննես Սահակյանն ասաց. “Եթե նրանց կոալիցիայի մաս կազմելը եղել է ֆասադային, ապա մեր երկրին պետք չէ այդպիսի կոալիցիա”:

ԲՀԿ Երեւանի ավագանու ցուցակի առաջնորդ Վարդան Օսկանյանի մասով Սահակյանը նկատեց. “Նա մեկուկես տարի առաջ դարձավ ընդդիմություն կամ կիսաընդդիմություն, և լինելով տարիներ առաջ կարևոր նախարարության ղեկավար անձ` այժմ քննադատում է իր կառավարած ժամանակահատվածը:

Այժմ էլ` հովհարային անջատումից հետո, նորից փորձում են մասնակցել ավագանու ընտրություններին, այստեղ էլ հիասթափությունը կարող է մեծ լինել, քանի որ պատգամավորներին մտցնում են ցուցակի մեջ, և չգիտես` ընտրություններից հետո հնարավոր ինչ բաշխում կլինի”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ