18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ո՞վ է մասնակցելու նախագահի երդմանը. Հրապարակ

Նախագահական արարողակարգային ծառայությունը լծվել է ապրիլի 9-ին ՄՀՀ-ում Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայի կազմակերպման աշխատանքներին: Դրսից շատ հյուրեր չեն լինելու, ըստ ամենայնի, արարողությանը ներկա կլինի ՌԴ-ից Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ԵԺԿ միջազգային քարտուղար Նիկոլա Բրիեքը, Չինաստանից` մեծ պատվիրակություն:

Հյուրերի ցանկը դեռ ճշտվում է: Ինչ վերաբերում է “ներքին” հյուրերին, ապա ԲՀԿ առաջնորդի խոսնակը կրկնել է, որ դեռ չի խոսել արտասահմանից վերադարձած Ծառուկյանի հետ, ու չգիտեն` մասնակցելո՞ւ է նա, թե՞ ոչ: Իսկ ՀՀԿ-ից թերթին հայտնել են, թե իր գործն է` ուզում է մասնակցի, ուզում է` չէ:

Թեեւ երեկ Գալուստ Սահակյանն ասել էր, որ Ծառուկյանը խմբակցության ղեկավար է եւ պարտավոր է մասնակցել երդմնակալությանը: Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը չի պատասխանում հեռախոսազանգերին` վերջինիս մասնակցության հարցը մնացել է առկախ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ