10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տոնական միջոցառումներ՝ 26 բեմահարթակներում

Երևանի 2794-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղակայված 26 բեմերում ներկայացվել են համերգային տարաբնույթ ծրագրեր: Հազարավոր երեխաներ Մանկական զբոսայգում մասնակցել են տոնական միջոցառմանը, որի  ընթացքում կազմակերպվել են խաղ-մցույթներ, իսկ աճպարարները, սիրված հեքիաթների ու մուլտֆիլմերի հերոսներն էլ ապահովել են մանուկների ուրախ ժամանցը:

Տոնական մթնոլորտ ու բարձր տրամադրություն է տիրել նաև Ստեփան Շահումյանի անվան հրապարակում: Մեծահասակների, նաև փոքերի համար հնչել են սիրված կատարումներ հայտնի երգիչ-երգչուհիների մատուցմամբ, ինչպես նաև ներկայացվել են հետաքրքիր պարային համարներ` վարչական շրջանների մշակութային կրթօջախների սաների մասնակցությամբ:

Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների 11 համայնքներ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հարակից Անգլիական այգում ներկայացրել են իրենց ազգային երգն ու պարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ