27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրդեհներ հրավառությունից հետո

Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ի մոտակայքում,   ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Հանրապետության հրապարակի մերձակայքում հրդեհ է բռնկվել. նախնական տվյալներով հրդեհի օջախը գտնվում է Տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է. պատճառը հրավառության արկղն էր:

Ժամը 21.46-ին էլ ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Ամիրյան փողոցում հրդեհ է բռնկվել. նախնական տվյալներով հրդեհի օջախը գտնվում էր “Արմենիա Մարիոթ” հյուրանոցային համալիրի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ԱԻ արձագանքման խումբը:

Հյուրանոցի տանիքում այրվել էր հրավառության արկղը` չորս քառակուսի մետր տարածքով:

Բարեբախտաբար,  երկու հրդեհներից հետո  վիրավորներ չկան. մարդիկ խուճապի չեն մատնվել:

Հրդեհների բռնկման ժամանակ դեռեւս Հանրապետության հրապարակում էին  ՀՀ նախագահը` տիկնոջ հետ, Ամենայն հայոց կաթողիկոսը, վարչապետը, ԱԺ նախագահը, պաշտոնատար այլ անձինք:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ