Խորեն Լևոնյանը հիշել է /վիդեո/
Մեծանուն հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանն այսօր կդառնար 83 տարեկան:
Նրա տարեդարձի օրը ընտանիքի անդամներն ու բարեկամները միշտ միասին են նշում: Այսօր ևս առավոտյան այցելել են քաղաքային պանթեոն: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում պատմեց վարպետ թոռը` կրտսեր Խորենը:
”Մենք միշտ գնում ենք պանթեոն, հետո ընկերներով, բարեկամներով հավաքվում ենք մեր տանը, նստում, ասում, խոսում, ծիծաղում, այնքան ասելու, ծիծաղելու, հիշելու բան կա, չեք պատկերացնի”,-պատմեց Խորեն Լեւոնյանը:
Խորենը պապիկի մասին միշտ ակնածանքով է խոսում: Հիշում է նրան որպես լուսավոր ու օրինակելի մարդ, ումից բոլորը սովորելու բան ունեն: ”Ինքը շատ լուսավոր մարդ էր, պայծառ ու հանճարեղ, ամեն անգամ հավաքվելուց ամեն մեկը մի նոր բան է հիշում, ամեն անգամ ավելի հետաքրքիր ու հետաքրքիր”,- կիսվեց հանրահայտության շեմը նոր հատող Խորեն Լեւոնյանը: