13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Անիմաստ է երեք շաբաթում կոռուպցիան «սատկացնելու» հույսեր ունենալ. Վարուժան Հոկտանյան

«Հայաստանում կոռուպցիան լրջագույն հիմնախնդիր է եղել և շարունակում է մնալ՝ անկախ նրանից, թե ինչ հայտարարություններ են արվել և արվում, որևէ լուջ փոփոխություններ չեն գրանցվել»,-այսօր` մայիսի 31-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Թրանսփարենսի ինթնրնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Հայաստանում 2003 թվականին առաջին հակակոռուպցիոն ռազմավարությունն ընդունվեց և նեկայումս երրորդ ռազմավարությունն է ընդունված:
«Բացի հակակոռուպցիոն բնույթի մի շարք օրենքներ ընդունելուց, մի կարևոր խնդիր շարունակում է մնալ, չլուծվել, դա այն է, որ այդ փոփոխությունները կյանքի չեն կոչվում, ինչից հետո հանգում ենք երկրորդ խնդրին՝անպատժելիության խնդրին: Այսինքն, երբ ընդունվում են օրենքներ, որոշումներ, բացի այն, որ թղթի վրա են մնում, պետք է լինի պատասխանատվություն անձանց նկատմամբ, որոնց համար թղթի վրա են մնացել»,-նկատեց բանախոսը:

Անդրադառնալով վարչապետի հանձնարարականներին և հայտարարություններին՝ կոռուպցիայի դեմ պայքարի առումով՝ Վարուժան Հոկտանյանն ասաց, որ կոռուպցիան նախապատմական դարաշրջանից է գալիս և անիմաստ է երեք շաբաթում կոռուպցիան «սատկացնելու» հույսեր ունենալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ