05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՄԻՊ-ը Հրայր Թովմասյանից լավ չգիտի /վիդեո/

Henaran.am-ը Նոտարական ծառուղում` Զատկի տոնին մասնակցող Հրայր Թովմասյանից փորձեց ճշտել, թե ինչպես է վերաբերում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տեսակետին, որ արդարադատության պակաս կա Հայաստանում եւ ոլորտում չլուծված հարցեր շատ կան: 

Ի դեպ, ըստ Անդրեասյանի արդարադատության նախարարությունն  ունի իրավական ուղղորդման առաքելություն, մինչդեռ նրանք իրենց գիտելիքներն օգտագործեցին ոչ թե դեպի ճշմարտություն, այլ` ոչ մասնագետներին մոլորեցնելու ուղղությամբ:

Հրայր Թովմասյանի խոսքով ոչ մեկը  արդարադատության նախարարից լավ տեղյակ չէ ոլորտի խնդիրներից: Դրանք շատ են: Բայց Թովմասյանը կարծում է, որ պետք է նախ հաշվի առնել, թե որքանով է այս կամ այն խնդիրը լուծելի տվյալ պահին:

“ Իմ ասածը սխալ ընկալվեց, իսկ այն հետեւյալն է` քննադատվում են ոլորտներ, որոնք արդարադատության նախարարինը չեն, մասնավորապես` արդարադատության խորհուրդը, քաղաքացիական կացության գրասենյակները: Ցավալի է”,-ասաց նախարարը:

Թե ինչու է այդ դեպքում Կարեն Անդրեասյանը հարցն այդպես բարձրացրել` Հրայր Թովմասյանը խորհուրդ տվեց դիմել ՄԻՊ-ին: 

Դիտեք նաեւ տեսանյութը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ