08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Երեւանի քաղաքապետարանում աշխատողների քանակը չի կրճատվելու

Երեւանի քաղաքապետարանում աշխատողների քանակը չի կրճատվելու։
Այս մասին Գարեգին Նժդեհի արձանի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

«Բազմիցս ենք ասել, որ աշխատանքային կրճատումներ չեն լինելու, քանի որ մեր եղած հաստիքները հազիվ են բավականացնում Երեւանի քաղաքի այն ծառայությունների մատուցման համար, որոնք պահանջում են երեւանցիները, իսկ երեւանցիների պահանջներն օրեցօր ավելանում են: Ես սա շատ նորմալ եմ համարում, քանի որ զարգացող քաղաք ենք եւ այսօրվա խնդիրները 3-4 տարի առաջվա խնդիրները չեն արդեն: Այդ պատճառով մեր հաստիքացուցակում մինիմալն է։

Շռայլություններ հաստատ չեն լինելու»,-  ասաց Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ