Րաֆֆին չլիներ, մոստ էր գնալու…/վիդեո/
Էջմիածնի բնակիչ Սիլվա Մկրտչյանը, ով մշտապես ”Ազատության” հրապարակում է ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, մի քանի օր էր` բացակայում էր հրապարակից: Henaran.am-ի հետ զրույցում տիկին Սիլվան պատմեց, որ առողջական խնդիրներ ուներ և ապաքինվում էր:
Նա իր դժգոհությունները ներկայացրեց ու ասաց, որ երկրորդ կարգի հաշմանդամ է, ֆինանսական միջոցներ չունի բուժվելու համար, իսկ իր մարզի բժիշկները թույլտվություն չեն տվել բուժվել պետական պատվերով:
Զրույցի պահին էլ Սիլվա Մկրտչյանն այդքան էլ լավ չէր զգում: Հարցին, թե ինչու է եկել հրապարակ` տանը մնալու ապաքինվելու փոխարեն, պատասխանեց.
”Շատ վատ եմ, բայց հանուն Րաֆֆիի եկել եմ այստեղ: Եթե Րաֆֆին չլիներ, գնալու էի մոստ”:
”Աստված չի ընդունում ինքնասպաններին, եթե Րաֆֆին չլիներ, թեկուզ Աստված չընդուներ, գնալու էի, թեկուզ դժոխք գնամ: Մի Աստված ունեմ ու մի Րաֆֆի”:
Դիտեք` տեսանյութը