02 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Ում իրավունքն է պաշտպանում վարորդների իրավապաշտպանը`буря в стакане воды

“Աքիլես” ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը “буря в стакане воды” արտահայտությամբ բնութագրեց կառավարության նախագծի դեմ տաքսու վարորդների բողոքի ցույցերը:

“Ժամանակին պայքարում էին դեղին համարանիշերի դեմ, հիմա էլ` հակառակը: Օրենքը դա է պահանջում: Սպիտակ համարանիշներով մեքենաները կարող են նաեւ Վրաստան գնալ, որը մինչ այդ չէին կարող: Ուղղակի կառավարությունը պետք է գոնե ներողություն խնդրի այդ ամենի համար”,-կարծում է  Է. Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Ազգային ժողովը սխալ է անում, որ կառավարությանն է լիազորել  երթեւեկության կանոնները կազմել:”Պետք է օրենքով սահմանվի երթեւեկության կանոնները: Այժմ մեկ-երկու տարվա մեջ փոփոխություններ են կատարում երթեւեկության կանոններում, սակայն պարտականությունները պետք է սահմանվեն միայն օրենքներով, որ այդքան փոփոխություններ չարվեն”,-ասաց նա:

Էդուարդ Հովհաննիսյանի կարծիքով, վարորդների 95%-ը չգիտեն երթեւեկության կանոնները: “Ինչպե՞ս են սովորում. տուգանվում են`սովորում են, տուգանվում են`սովորում են: Որոշ ժամանակ առաջ 99%-ը չգիտեր երթեւեկության կանոնները, այժմ 95%-ը”,-իր խոսքը եզրափակեց ավտովարորդների իրավունքների պաշտպանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ