08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սյունիքի մարզպետը լոգանք էր ընդունում. կդիմավորի՞ Րաֆֆուն

”Թողեք լույսը բացվի, նոր զանգեք էլի, սպանեցիք թողիք, թողեք լույսի բացվի մի հատ”,-Henaran.am-ի հետ զրույցում վրդովված նետեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով, փաստորեն, լույսը դեռ չբացված շատ զբաղված էր, քանի որ երբ ասացինք, որ մեկ հարց ենք ուզում ուղղել` Կապանում կսպասի՞ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով ժամադրել է իրեն, մարզպետն անջատեց հեռախոսը:

Երկու ժամից, երբ “լույսը բացվեց” կրկին զանգահարեցինք: Այս անգամ Խաչատրյանի օգնականը պատասխանեց, որ մարզպետն այս պահին լոգանք է ընդունում ու չի կարող խոսել:

Ի դեպ, Henaran.am-ի տեղեկություններով` Կապանի Ուսուցչի տան տնօրեն Մագդա Գևորգյանը, ով Հովհաննիսյանի նախորդ այցի ժամանակ բարձրացավ բեմ ու պաշտպանեց մարզպետին, այս անգամ առաջարկել է Սուրիկ Խաչատրյանին բողոքի ակցիա կազմակերպել Րաֆֆու դեմ, որպեսզի “չթողնեն Րաֆֆի Հովհաննիսյանը մնի Կապան”: Սակայն մարզպետը ուսուցչուհուն ասել է. “Թիթիզ-միթիզ բաներ չանես, ելույթներ չունենաս: Էստեղ տղավարի խոսք ա պետք”:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետը հարցազրույց էր տվել, որտեղ վիրավորել էր Հովհաննիսյանի հորը` Ռիչարդ Հովհաննիսյանին` ասելով, որ նա կեղծ պատմաբան է: Իսկ երեկ ”Ժառանգության” առաջնորդը հրապարակավ վիարվորեց Խաչատրյանին` նրան ժամադրելով Կապանում ու ասելով `

”Կարդացի, ինքը մի տեղ գրել է, որ պարոն Լիցկայի մականունը հպարտության համար է: Եթե ես իրեն խոցել եմ, ես իրեն կասեմ, պարոն Խաչատրյան, ներողություն, որ ես միգուցե խոցել եմ ձեր փխրուն հոգին: Կարող է ինքը գնացել է եւ Արցախյան ազատամարտում որոշ ծառայություն տվել է: Եթե արել է՝ իր կյանքի այդ հատվածն արժանի է հարգանքի: Ոչ մեկը թող այդ հատվածի վրա ստվեր չգցի:

Բայց ինքն արդեն անցել է ուրիշ հռետորաբանության եւ իմ հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հասցեին այնպիսի կեղտոտ, կեղծավոր, սուտ բաներ է ասել… Ես իր ներողությունը չեմ խնդրում, որովհետեւ այդ կեղտոտ արարածը, որ խոսեց Ռիչարդ Հովհաննիսյանի մասին՝ ոչնչությո՛ւն է”,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` Սյունիքի մարզպետին ասելով. “Դու զրոյից ցածր ես”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ