08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

”Մանթո են”

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն, ով այժմ գտնվում է Նիդեռլանդներում` բուժման համար, Ֆեյսբուքյան իր էջում կրկին անդրադարձել է քննադատողներին:

”ԱԻՄ-ականներ ու ընդհանրապէս՝ կարգին հայեր, նկատու՞մ եք, մեր ժողովրդի թշնամիների հիմնական խնդիրը իշխանական լծակների համար կռիվը չէ միայն։ Աւելի կարեւոր են համարում արժեքների ոչնչացումը։ Կարսի տակ 1920-ին հայերն ինչու՞ չկռուեցին.-Հայրենիք ու անկախութիւն արժեքներն էին ոչնչացուած։

Հիմա ուզում են քմծիծաղի առարկայ դարձնել, զավեշտի վերածել ռուսական իմպերալիզմի հիշատակումն անգամ: Կարծես թե Հայաստանը նրանով չէր օկուպացուծ ու նրանից չի անկախացել, կարծես ռուսական իմպերալիզմը չէ, որ Արցախն ու Նախիջեւանը դրեց Ադրբեջանի տրամադրութեան տակ եւ հայերին դաս տալու համար նախաձեռնեց Սումգաիթի ու միւս ջարդերը… 

Հիմա իմ դէմ կռիւը կռիւ է ռուսական իմպերիալիստական ձգտումների դէմ ռուս ազատախոհ մարդկանց հետ համատեղ պայքարելու եւ նրան յաղթելու ընդունակ մարդու դէմ։
Երեկուայ ու այսօրուայ չեկիստները խորապէս ”մանթո” են, որ եղաւ մէկը, որ ոչ միայն բանտերում չմեռաւ, այլ յետոյ էլ ստիպեց, որ իրեն յատուկ օդանաւով արտաքսեն՝ տանեն Աֆրիկա։ Այն ժամանակ այդ գործողութեան վրայ 50 000 դոլարից մի քանի անգամ աւելի ծախսեցին։ Լուռ՝ молча…

Դրանք իրենց բալիկների հետ հիմա յուսահատ կոտորւում են… Երբ կրակոցի յետեւանքւվ կորաւ 20 000 գրաւը, ինչ հանգիստ էին էս գժերը… Սրանց կարելի էր խղճալ, եթէ ուղղակի ու անուղղակի գործակալները չլինեին մեզ, ինչպէս նաեւ ռուսներին դէպի կործանում տանող կայսերապաշտական մոլագարութեան։ Այն այսօր մտագարութիկլ է, բայց վաղը կարող է հերթական ինքնակործան կայսրութիւն դառնալ։

Հայրիկեանը ոչինչ, բայց նրա կերպարը ճիճուներին հանգիստ չի տուել ու չի տալու։ Պատրաստ լինենք դրան ու չմոռանանք, որ խոսքը շատ աւելի կարեւոր բանի մասին է…”,-գրել է Հայրիկյանը:

Նշենք, որ սոցցանցերում բուռն քննարկման ալիք է բարձրացրել կառավարության երեկվա որոշումը, որով 20 մլն 500 հազար դրամ է հատկացրել առողջապահության նախարարությանը` ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի բուժումը արտերկրում շարունակելու համար:

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին, Տպագրիչների 9-ի հասցեում ժամը 23.30-ի սահմաններում Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել: Մահափորձ կատարողներին կալանավորել են:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ