22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Երևանում մեկնարկել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ` մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին խորհրդի անդամ Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունու հիշատակը:

Նախագահը հայտարարեց, որ Հոգաբարձուների խորհրդի 33 անդամներից ներկա է 29-ը, ներկա են տեղական մարմինների 24 ներկայացուցիչներ, քվորումն ապահովված է, սկսvեց նիստի աշխատանքը:

Հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցելու համար Երևան է ժամանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ով զեկույց կներկայացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի Մարաթոն 2016-ի նպատակաուղղվածության մասին:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ներկայացրեց 2015 թվականի հաշվետվությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ