24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Կարֆուրը” Հայաստանում է` մինչեւ տարեվերջ կգործի

Այսօր ֆրանսիական “Կարֆուր” առեւտրային ընկերության` Հայաստան մուտք գործելու թեմայով քննարկում տեղի ունեցավ : ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գործարար միջավայրի բարելավման վարչության պետ Կարեն Վարդանյանը նշեց, որ “Կարֆուրն” արդեն Հայաստանում է, և հույս հայտնեց, որ “տարեվերջին արդյունքը կտեսնենք”:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Վարդան Այվազյանը տարակուսանք հայտնեց, որ “Կարֆուրը” դարձել է համազգային քննարկման հարց: Սամվել Ալեքսանյանի` խնդրին առնչություն ունենալու վերաբերյալ Վարդան Այվազյանն ասաց.

“Սամվել Ալեքսանյանն ասել է, որ պատրաստ է իր ունեցած ցանցի մի մասը առաջարկելու, տրամարդրելու “Կարֆուրին”: “Սթարը” հանդես եկավ շուկայում, չկարողացավ մրցակցել: Շուկայական հարաբերություններ են, դա նորմալ է”:

“Դալմա Գարդեն մոլ”  Կարֆուրի մուտքի վերաբերյալ Վարդան Այվազյանը նշեց, որ տեղյակ չէ այդ հարցից. “Ես չեմ կարող ասել, միգուցե վարձակալման գնի հետ կապված չեն պայմանավորվել, դրա համար չստացվեց: Եթե բիզնեսմենը սկսում է խոսել արդարության մասին, ուրեմն մի բան այն չէ: Կարող է իրար տեսել են, իրար դուր չեն եկել, կարող է շահույթը քիչ է եղել”:

Քննարկմանը ներկա էր նաև կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, ով նշեց, որ Կարֆուրի հետ կապված դեպքերը հերթական անգամ ցույց տվեցին, որ օլիգարխիան վախեցած է ցանկացած արտաքին մրցակցությունից.

“Ինչու է վախեցած, քանի որ գործ է ունեցել չինովնիկների հետ, քանի որ ոչ շուկայական մեխանիզմներով է վերցնում շուկան և այժմ էլ չի կարողանում պայքար մղել”:

Հիշեցնենք, ըստ մամուլի` տեւական ժամանակ է “Կարֆուրի” մուտքը Հայաստան խոչընդոտվում է` սուպերմարկետների ցանց ունեցող տեղական գործարարներին չվնասելու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ