Մինչև տարեվերջ ուռուցքաբանական կենտրոնը կբացվի. Վահան Պողոսյան
Մեր երկրում պետպատվերով սրտի վիրահատություն անցկացվում է 12 հիվանդանոցում:
Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը: Նա ընդգծեց՝ պետպատվերով սրտի վիրահատություններ կատարվում է նաև Գյումրիում:
«Նախորդ տարի 1400 քաղաքացի օգտվել է պետպատվերով սրտի վիրահատությունից»,- ներկայացրեց նախարարը:
ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը հարց ուրղղեց՝ փորձելով հասկանալ՝ ի վերջո, Հայաստանում ե՞րբ կբացվի ուռուցքաբանության կենտրոնը: «Մարդիկ տուն-տեղ թողնում, գնում են Եվրոպաներն, այստեղ ե՞րբ կբացվի», – ասաց Մինասյանը:
Պողոսյանը պատասխանեց՝ մասնագիտացված ուռուցքաբանական կենտրոն ստեղծելու համար անրաժեշտ տեխնիկան արդեն Հայաստանում է: «Մինչև տարեվերջ կենտրոնը կբացվի»,- տեղեկացրեց Պողոսյանը: