ՄԻՊ-ը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին
Այսօր Ստրասբուրգում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյաննաշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարիՓախստականների եւ միգրացիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բոչեկի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փասխստականների եւ ապաստան հայցողներիիրավունքների, կոնֆլիկտային իրավիճակներում խոցելի վիճակում հայտնված անձանցպաշտպանությանը, նրանց վերաբերող օրենսդրական ակտերի կատարելագործմանը, այդ ակտերըեվրոպական չափանիշներին համապատասխանեցնելուն առնչվող հարցեր: Ընդ որում, ընդգծվել էհատկապես երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներիպաշտպանությունն նշված իրավիճակներում:
Արման Թաթոյանը ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ մարդուիրավունքների պաշտպանի ինստիտուտի սահմանադրական նոր կարգավիճակը եւ այդշրջանակներում որդեգրված առաջնահերթությունները:
Կողմերը կարեւորել են Օմբուդսմանի հաստատության դերը փախստականների իրավունքներիպաշտպանության հարցում:
Այս առումով, ընդգծվել է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մոնիտրոինգային համապատասխանկարողությունների զարգացման, հատուկ գիտելիքներ ունեցող աշխատողների պատրաստմանանհրաժեշտությունը:
Թոմաս Բոչեկը պատրաստակամություն է հայտնել համագորակցել Մարդու իրավունքներիպաշտպանի հաստատության հետ եւ աջակցել փախստականների, ապաստան հայցողներիիրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվելիք ծրագրերին:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ