22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱԳՆ-ին հատկացվել է 13 միլիարդ 294 միլիոն դրամ, և բյուջեն կատարվել է 99.8 տոկոսով

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում և ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նիստում քիչ առաջ մեկնարկեց 2015 թվականի բյուջեի կատարողական հաշվետվությունը:

Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը  նշեց՝  բյուջեից Արտաքին գործերի նախարության բոլոր նախատեսված ծրագրերի համար համապատասխան գումարներ է հատկացվել:

«Ընդհանուր առմամբ, ԱԳՆ-ին հատկացվել է 13 միլիարդ 294 միլիոն դրամ, և բյուջեն կատարվել է 99.8 տոկոսով: Ծախսերի մեջ տեսակարար կռիշ է ունեցել դեսպանությունների և ներկայացուցիչների պահպանումը, որտեղ շուրջ 9 միլիարդ 390 միլիոն դրամ է օգտագործվել՝ ապահովելով ծրագրով նախատեսված ցուցանիշի 100 տոկոս կատարողական: Միջազգային կազմակերպություններին անդամակցության նպատակով նախատեսված է եղել օգտագործել 1 միլիարդ 821 միլիոն դրամ, որը նույնպես օգտագործվել է: Նախարարության աշխատակազմի համար նախատեսված միջոցները նույնպես օգտագործվել են 98.4 տոկոսով: Կառավարության պահուստային ֆոնդից նախատեսվել է 175.6 միլիոն դրամ, որն օգտագործվել է 99.9 տոկոսով»,- ասաց Ջանջուղազյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ