05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆուն “տրոյական ձի” չի պետք , այլ “Արիադնայի թել” /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո , Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով լրագրողների հարցերին` մասնավորապես անդրադարձել է “Ժառանգության” առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի նամակագրությանը: Չնայած նախագահի մամուլի խոսնակը սպառիչ պատասխան տվել է, այնուամենայնիվ, Շարմազանովը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ իշխանությունը  առարկայական երկխոսության կողմնակից է:

“Բայց ոչ երբեք մանկական կապրիզության երազանքներ իրականացնող: Վերջնագրերը չեն կարող բավարարվել: Մենք պատրաստ ենք լսելու, բայց մենք, ինչպես ցանկացած բանական ուժ, պատրաստ չենք առաջնորդվել վերջնագրերով կամ քաղաքական կամակորությունների ճանապարհով”,-ասաց խոսնակը:

Անդրադառնալով կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի այն դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է տրոյական ձի եւ ի վերջո գնալու է այդ ճանապարհով`Շարմազանովն ասաց. “Ես չեմ կարծում Րաֆֆի Հովհաննիսյանը Ոդիսեւսն է , Երեւանն էլ Տրոյանն: Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ավելի շատ կարիք ունի Արիադնայի թելի, որպեսի դուրս գա այդ լաբիրինթոսից,որի մեջ ինքն իրենն է մտցրել”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ