07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Րաֆֆուն կաբինետ պետք չի, այլ իշխանություն /վիդեո/

Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, ավագանու ընտրություններում “ Բարեւ Երեւան” դաշինքի ցուցակում ընդգրկված Սուրեն Զոլյանը Ազատության հրապարակում հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրել է պայքարի ճիշտ ուղին:

Շատերը Զոլյանին հարցնում են` ինչու առաջին օրերից ճնշում չգործադրվեց, երբ ավելի շատ մարդ էր հավաքվում Ազատության հրապարակում: “Մի պահ ենթադրենք, որ Բաղրամյան 26-ի դռները ժողովրդի ճնշմամբ բացվեցին, պարոն Հովհաննիսյանը նստեց այդ աթոռին, նա ինչի՞ տերը կլիներ: Մենք պետք է տանենք ոչ թե մի կաբինետ, այլ՝ իշխանություն: Երբ Նապոլեոնը Մոսկվան գրավեց, հետո հետ քաշվեց, քանի որ չուներ թիկունք: Մեզ պետք է հիմնարար հաղթանակ: Հաղթանակ, որը անդարձ կլինի”,-ասաց նա: 

Ազգային ժողովում “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն էլ մասնավորապես ասաց, որ իրենց մեղադրում են, որ կադրային բանակ չունեն: “Ինչպես կարելի է վիրավորել մտավոր հայ ժողովրդին: Բոլորդ եք մեր կադրերը: Եվ երբ ստվերային կառավարության ցանկն էինք կազմում, մարդկանց առաջարկում էինք, նրան հրաժարավում էին իրենց անունը բարձրաձայնելուց”,-ասաց Հակոբյանը: Նրա խոսքով, այս ամենի դեմ պետք է պայքարել, վախի դեմ: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ