20 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Րաֆֆուն այցելելը պրոբլեմ է. Վազգեն Մանուկյանն ինտրիգներից չի խոսում /վիդեո/

ԱԺՄ նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը չի այցելել ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով արդեն 18-րդ օրն է հացադուլ է անում ”Ազատության” հրապարակում:  

”Չէ, չեմ այցելել, կարող է այցելեմ, բայց չեմ կարծում, որ դա ամենաֆունդամենտալ հարցն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մանուկյանը: 

”Այցելելը պրոբլեմ է, որովհետև ես իրեն չեմ ուզում հորդորել, ես թերթով, հեռուստացույցով ասում եմ իմ կարծիքը: Ինձ պետք չի իրեն հանդիպել ու գաղտնի ասել իմ կարծիքը”,-շեշտեց Մանուկյանը:

Երբ հետաքրքրվեցինք` ինչ է կարծում նախագահ Սարգսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի նամակագրության հնարավոր ընթացքի մասին, ՀԽ նախագահը նետեց.

”Դուք չեք հարցնում ներքին քաղաքականության մասին, դուք հարցնում ենք մանր ինտրիգների մասին, ինձ դա չի հետաքրքրում”,-ասաց եւ հեռացավ :

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ