08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանական “սապոգ”, օդով լցված փուչիկներ … Ուրիխանյանը` Շարմազանովին

Անդրադառնալով այսօր թերթերից մեկին ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն տարբեր քաշային կատեգորիաներում են, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է.

“Իհարկե, մենք տարբեր քաշային կատեգորիաներում ենք։  Բայց իմ գործընկերոջն ուզում եմ իրազեկել, որ կուսակցությունների, ինչպես ինքն է բնորոշում, քաշային կատեգորիաները որոշում է ժողովուրդը, այլ ոչ թե իր նշած կատեգորիաները չափվում են  ոստիկանական “սապոգով” ընտրություն անելով եւ ժողովրդավարության շղարշներ հյուսելով։

Իսկ եթե իմ գործընկերը քաշային կատեգորիա ասելով նկատի ունի դատարկ օդով լցված փուչիկը՝ ապա փուչիկների հարցում իրենք մեծ մասնագետներն են, եւ այստեղ ես  ձեռնպահ կմնամ որեւէ մասնագիտական գնահատական հնչեցնելուց”։

 

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ