19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բոստանջյանը Ծառուկյանին չի հարցրել` իրեն բարձր է դասում /վիդեո/

Henaran.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական, նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասաց, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից չի հարցրել, թե ինչո՞ւ ինքը չընդգրկվեց Ազգային ժողովի ընտրությունների ԲՀԿ համամասնական այս ցուցակում:

“Չեմ հարցրել: Նման հարց չէի կարող տալ: Ես ինձ բարձր մարդ եմ համարում”,-ասաց : “Հանրապետական” կուսակցության անդամների հետ բարիդրացիական հարաբերություններ ունի:

“Չէ՞ որ Ձեզ մեղադրեցին “Հանրապետականի” հետ սերտ կապեր ունենալու մեջ” դիտարկմանը պատասխանեց, որ պետք չէ առաջնորդվել սկբունքով` “եթե իմ ընկերը չես, իմ թշնամին ես”:

Երեւանի ավագանու անդամների ընտրությունների ԲՀԿ համամասնական ցուցակում եւս չկա: Չեն առաջարկել, բայց կմերժեր առաջարկը: “Ես ինքս պրոֆեսոր մարդ եմ, մի քանի երկրների գիտությունների ակադեմիայի անդամ: Մի՞թե սա ավելի բարձր չէ, քան ավագանու անդամը”, -եզրափակեց Վարդան Բոստանջյանը:

Վարդան Բոստանջյանի հետ զրույցի մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ