09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Յա վաս սլուշայու”, բայց…Հրապարակ

Չնայած հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե ինքը չի ցանկանում գնել “Արմավիան”, այնուհանդերձ, թերթի տեղեկություններով, նրա ու Միքայել Բաղդասարովի միջեւ այդ առնչությամբ հանդիպում տեղի է ունեցել` Բաղդասարովի նախաձեռնությամբ, սակայն համաձայնության չեն եկել:

Երեկ թերթը փորձեց պարոն Բաղդասարովից ճշտել` ինչի՞ շուրջ են խոսել  ինքն ու Ծառուկյանը: Պատասխանելով հեռախոսին՝ նա անչափ բարյացակամ ասաց. “Յա վաս սլուշայու”, բայց երբ իմացավ, որ լրագրող է խոսում, շատ արագ, արդեն հայերենով ասաց՝ “ես ժամանակը չունեմ”, ու անջատեց հեռախոսը:

Ժամանակ, իսկապես, գործարարը չունի, որովհետեւ ապրիլի 12-ին ավարտվում է “Արմավիայի” մենաշնորհը, դաշտն ազատականացվում է, ինչն էլ իր հերթին նոր հոգսեր կարող է բերել ոլորտը տեւական ժամանակ տնօրինած եւ մեծամեծ պարտքեր կուտակած գործարարի համար:

Ի դեպ, թերթի  հարցմանն ի պատասխան, ավիացիային մոտ կանգնած աղբյուրները ժխտեցին Ծառուկյան-Բաղդասարով պայմանավորվածության հնարավորությունը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ