Թունաքիմիկատներ կարող են հայտնաբերվել ոչ միայն թուրքական լոլիկի մեջ
Հայաստան ներկրված թուրքական լոլիկի մեջ թունաքիմիկատներ են հայտնաբերել: Այս մասին վերջին օրերին բարձրաձայնում է մամուլը, խոսում են փորձագետները: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Արմեն Պողոսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց` թունաքիմիկատների օգտագործման չափաքանակ գոյություն ունի: Դա գերազանցելու պարագայում պտղի ու բանջարեղենի մեջ հայտնաբերվում են այդ վնասակար նյութերը:
‹‹Ցավալի է, բայց թունաքիմիկատներ կարող են հայտնաբերվել ոչ միայն թուրքական, այլև պարսկական կամ նույնիսկ հայկական պտուղ-բանջարեղենի մեջ: Այդ իսկ պատճառով պատկան մարմինները պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին: Խանութում վաճառքի դնելուց առաջ պտուղ-բանջարեղենը պետք է ստուգվի լաբորատորիայում, թե չէ, գնորդը սուպերմարկետից վերցնում է պոմիդորը, ի ՞նչ իմանա` այն իր մեջ ի ՞նչ նյութեր է պարունակում:
Առավելագույնը, որ գնորդը կարող է անել, պիտի պահանջի, որ իրեն ցույց տան այն սերտիֆիկատը, որտեղ նշված է, թե որտեղից է տվյալ ապրանքը ներկրվել և չի ՞ պարունակում արդյոք վնասակար նյութեր››, – ասաց Արմեն Պողոսյանը:
Ներմուծողից մինչև խանութի վաճառողը եղած շղթայում ամեն մեկը պետք է բարեխիղճ լինի, որպեսզի սպառողն իրենց հնարավորինս ինքնավստահ զգա , իսկ եթե սպառողը կասկածներ ունի, որ իր գնած պտղի կամ բանջատեղենի մեջ կան վնասակար նյութեր, նա չպետք է անպայման պետք է դիմել Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կամ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին: