15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ ֆուտբոլում. Րաֆֆին` Վարդան Մինասյանին

՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ՛՛Ազատության՛՛ հրապարակում լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև երեկվա Հայաստան-Չեխիա ֆուտբոլային հանդիպմանը, որտեղ մեր հավաքականը զիջեց 0:3 հաշվով: ՛՛Մեծ մասը փայլուն խաղ տվեցին, մի մասը թերացան և սրանից պետք է դասեր քաղի մարզիչը: Ինչպես միշտ հաղթելու բոլոր հնարավորություններն ունեինք, և մեզ պակասեց վերջնախաղը՛՛:

Նախագահի նախկին թեկնածուի խոսքով՝ մեր թիմը շատ ավելի հավաքական պետք է լինի: Նա նշեց, որ մեր հավաքականն աստղեր ունի, և երեկ ոմանք փայլեցին, սակայն ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ այստեղ պիտի կարողանալ “այդ աստղաբույլը կազմակերպել”:

Հիշեցնենք, որ երեկ ՛՛Ազատության՛՛ հրապարակում, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում, մեծ էկրան էր տեղադրվել և Հովհաննիսյաննների ընտանիքն ու երկրպագուները հետևում էին Հայաստան-Չեխիա խաղին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ