05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

Արթուր Աբրահամը կմենամարտի Թիմ-Ռոբին Լիհաուգի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը  նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգն է լինելու:

Մենամարտը տեղի կունենա հուլիսի 16-ին  Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում:

«Իմ նպատակը կրկին աշխարհի չեմպիոն դառնալն է, և ես թույլ չեմ տա որեւէ մեկին կանգնել իմ ճանապարհին: Լիհաուգը՝ երիտասարդ, խոստումնալից բռնցքամարտիկ է, բայց նա ուսանելի դաս կստանա այն տեսանկյունից, թե ինչ է նշանակում լինել միշտ բարձունքում: Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս եւ միշտ պատրաստվում եմ, որ գերազանց մարզավիճակում ներկայանամ ռինգ», –Fightnews-ի հետ զրույցում ասել է  Աբրահամը:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ