20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Արտակարգ դրություն. գառնեցիները մերժեցին ոստիկանապետին

«Քաղցրաշենի ինքնահոսի ոռոգման ծրագիրը» չեղյալ հայտարարելու պահանջով Գառնի-Երեւան Ճանապարհն արդեն 6 ժամից ավելի է մի քանի հարյուր գառնեցիներ փակել են:

Ճանապարհը փակած գառնեցիներին մի քանի ժամ առաջ մոտեցել էր Կոտայքի մարզի ոստիկանապետ Լաերտ Գրիգորյանը: Նա հորդորել էր  գյուղացիներին բացել ճանապարհը գոնե զբոսաշրջիկների համար, սակայնմերժողական պատասխան է ստացել:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին, ծանր տեխնիկան կրկին մտցվել է Ազատի կիրճ՝ Ազատ գետից ջրի տեղափոխման դեմ պայքարող գառնեցիները պահանջում են նաեւ Ազատի կիրճից հանել տեխնիկան:

Նշենք, որ գառնեցիներն արդեն 2 տարի պայքարում են Կառավարության որոշումը չեղյալ համարելու համար, որով նախատեսվում է Ազատ գետի ջուրը Գառնիի հեթանոսական տաճարի տակից վերցնել խողովակներով տեղափոխել Արտաշատի 12 գյուղեր:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ