24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուզում է Երեւանի ավագանիում լինի, որ պայքարի ձվի գնաճի դեմ

Սուրբ Զատիկի նախօրեին ձվի գինը բարձրացել է: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողներին հայտնեց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը` նշելով, որ իրենք այնքան հնարավորություն չունեն, որ վերահսկեն բոլոր շուկաները և միայն ձվի շուկան են ուսումնասիրել:

Այստեղ նկատել են, որ նախկինում 50-60 դրամ արժողությամբ ձուն այժմ արժե 76 դրամ: Պողոսյանի խոսքով` Զատիկին առնչվող սննդամթերքի գինն ընդանուր առմամբ բարձրացել է տասը տոկոսով:

Գնաճը, նրա խոսքով, պետք է վերահսկեն ՏՊՄՄՀ-ը և ԿԲ-ը, սակայն սպառողների շահերի պաշտպանը չի հիշում որևէ դեպք, որ այս կառույցները տոների նախօրյակին “այնպիսի վերահսկողության սահմանեն, որ գնաճ չլինի”:

Այս խնդիրների լուծման համար էլ Արմեն Պողոսյանը ցանկանում է հայտնվել Երևանի ավագանիում : կազմում: Նա ընդգրկված է ՛՛Բարև Երևան՛՛ դաշինքի ցուցակում:

՛՛Ես չեմ սիրում քաղաքականությամբ զբաղվել: Երկար ժամանակ չեմ եղել քաղաքականության մեջ: Ինձ հրավիրել են և շատ տրամաբանական է, որ սպառական կազմակերպության անդամը պետք է լինի ավագանու կազմում, խոսքն իմ մասին չէ՛՛,-ասաց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ