28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայտնի է դարձել Թուրքիայի նոր վարչապետի թեկնածուի անունը

Թուրքիայում վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկի՝ նոր վարչապետի և իշխող կուսացության ղեկավարի թեկնածուի հարցում հստակություն մտցվեց: Մայիսի 19-ին առավոտյան տեղի է ունեցել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կենտրոնական և գործադիր խորհրդի (MKYK) նիստը, որի ընթացքում քննարկվել է կուսակցության նոր նախագահի թեկնածուի հարցը:

Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ վերոնշյալ նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԶԿ-ի նոր նախագահի և վարչապետի պաշտոնի համար առաջադրել Թուրքիայի  ներկայիս տրանսպորտի նախարար Բինալը Յըլդըրըմի թեկնածությունը:

Աղբյուրի համաձայն՝ մայիսի 22-ին տեղի կունենա ԱԶԿ նախագահի ընտրությունը, որի ընթացքում Յըլդըրըմը կլինի միակ թեկնածուն:

Նշենք, որ Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ իշխող կուսակցության նախագահը միաժանակ ստանձնում է նաև երկրի վարչապետի պաշտոնը:  Ուստի տվյալ դեպքում Յըլդըրըմը, ընտրվելու դեպքում, կդառնա Թուրքիայի Հանրապետության 27-րդ վարչապետը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր ԱԶԿ-ի նախագահի պաշտոնը թողելու մասին: Նա նաև նշել էր, որ ԱԶԿ-ի գալիք արտահերթ համագումարում չի առաջադրի իր թեկնածությունը կուսակցության նախագահի պաշտոնում:

Աղբյուր`    Ermenihaber.am

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ