14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեխան կորել է Ազատության հրապարակում /վիդեո/

Մինչ Ազատության հրապարակում տեղի էր ունենում քաղաքացիական ֆորումը, այստեղ հայտնվեց մի աղջնակ, ով կորցրել էր իր ուղեկիցներին: Ոստիկանները երեխային բերեցին բարձրախոսի մոտ, որտեղ ելույթ էին ունենում օրվա զեկուցողները:

Աղջիկը հայտնեց իր անուն-ազգանունը: Նրա ուղեկիցներին խնդրեցին ներկայանալ կենտրոն, սակայն նրանք այդպես էլ չեկան: Այդ ժամանակ աղջնակին իրենց մոտ տարան Րաֆֆի եւ Արմենուհի Հովհաննիսյանները: Տիկին Արմենուհին նրա ձեքը բռնած քայլեց հրապարակով ոստիկանների ուղեկցությամբ:

Աղջիկը` Մերի Ներսիսյանը, ինչպես պարզեց տիկին Արմենուհին, “Օրրան” բարեգործական կենտրոնից էր: Պարզվեց, “Օրրանի” երեխաները հրապարակի մյուս կողմում էին եւ փոքրիկն այստեղ էր եկել եղբոր ու քրոջ հետ: Ի վերջո, նրանք գտան միմյանց:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ