07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ո՞ւր ա Լենինի արձանը, Սպանդարյանը եւ ԲՀԿ-ի գարնանային սրացումները /վիդեո/

“Ես երեւանցի տղա եմ, բայց ես իմ Երեւանը չեմ ճանաչում, մանկությանս ամբողջ հիշողությունները ոչնչացրել եք: Ինձ համար գոյություն ունի Սպանդարյանի անվան հրապարակ, գնացեք ձեզ համար Նժդեհի հրապարակ գտեք”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` հենց այս պատճառով դժգոհելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքից:

Henaran.am-ի այն հարցին, եթե ԲՀԿ-ն հաղթի ավագանու ընտրություններում, կվերականգնի նախկին անվանումները` պատգամավորը պատասխանեց` այո, ես պահանջելու եմ:

ԲՀԿ-ական գործընկերոջը հակադարձեց ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը:

“Լավ ա չասեցիր Լենինի արձանը հետ բերեք: Դու չգիտես՝ Նժդեհը ազգային արժեք է, ազգային հերոս”,-ասաց Սահակյանը, ով Խաչատրյանին ԲՀԿ-ական չի ընկալում, “այլապես  կոշտ կխոսեր”: 

Լյովա Խաչատրյանն էլ թե. “Լենինի արձանը մշակութային արժեք էր, հետո տասնյակ տարի Սպանդարյանն էր հերոս, հիմա Նժդեհը, հետո մեկ ուրիշը կլինի, դե սենց քանդելով ու փոխելով գնանք”:

Ապարանից ընտրված պատգամավորը դժգոհում է, որ Հայաստանում գազոնները ուրախ նպատակով չեն տրամադրում մարդկանց: “Սաղ աշխարհում գազոնները մարդկանց համար են, որ համբուրվեն, հաց ուտեն”:

Լյովա Խաչատրյանը “հանրապետական” գործընկերոջը տեղեկացրեց, որ Կոտայքից` Ծառուկյանի “մեղքով ” չի, որ արտագաղթում են, այլ սխալ տնտեսական քաղաքականության: Այստեղ Հովհաննես Սահակյանը հիշեցրեց երիտասարդ ԲՀԿ-ականների “գարնանային սրացումները”: Դրանք ՀՀԿ-ի համար վտանգավոր չեն, մայիսի 5-ին, ըստ Սահակյանի` անցնելու են:

Բանավեճի այլ մանրամասները` տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ