06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Բալասանյանն ընդունեց Եվրոպայի կրկնակի չեմպիոնին

Այսօր  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր գյումրեցի Արթուր Ալեքսանյանին:

Քաղաքապետը շնորհավորեց տաղանդավոր մարզիկին փառահեղ հաղթանակների կապակցությամբ և նշեց, որ իր հաղթանակներով Արթուրը բարձր պահեց հայկական սպորտի պատիվը և մեկ անգամ ևս վերահաստատեց,  որ Գյումրին շարունակում է պահպանել սպորտային իր հզոր ներուժը: Մաղթելով հաջողություններ հետագա մրցումներում՝ քաղաքապետը տարգև հանձնեց տաղանդավոր մարզիկին: 

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ