19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Վիեննայից ստացված լուրերը դրական էին․ դեսպան

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է  Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը եւ դրա արդյունքները դրական է գնահատել:

«Վիեննայից ստացված լուրերը շատ դրական էին, դա ձեռքբերում էր, որ երկու կողմերն էլ վերահաստատեցին իրենց հանձնառությունը 1994 և 1995 թվականների հրադադարի հաստատման և ամրապնդման համաձայնագրերին»,- ասել է նա։

Դեսպանը «բարի կամքի դրսևորում» է որակել կողմերի պատրաստակամությունը` շփման գծի երկայնքով հետաքննության մեխանիզմներ ձևավորելու մասին։Նա նաեւ նշել է, որ երկու նախագահների` հունիսին հանդիպելու համաձայնությունը ևս լավատեսություն է ներշնչում։

« Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են հետամուտ լինել և զարգացնել այդ հանձնառությունը: Համանախագահները, իմ երկրի կառավարությունը լիահույս են, որ այդ հանդիպումը կբերի դրական արդյունքներ և կհանգեցնի նրան, ինչին մենք բոլորս ձգտում ենք՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի համակողմանի կարգավորման»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ