Ինչու են Երեւանով զբաղվում “Հանրապետականի” ջահելները /վիդեո/
”Այս անգամ առաջադրվել են յոթ քաղաքական ուժ, բնականաբար, պայքարը լինելու է թեժ, մենք բոլորին էլ համարում ենք մրցակից: Ինչպես Տարոն Մարգարյանն է արտահայտվել, բոլորին մրցակից է համարում”,-այսօր ”Հենարան” ակումբում տեսակետ հայտնեց պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` պատասխանելով Henaran.am-ի հարցին` ինչպես է գնահատում Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հնարավորությունները Երևանի ավագանու ընտրություններում:
”Պայքարը գնալու է ի տես ժողովրդի: Մարգարյանի գործունեությունը հայտնի է, քաղաքը բարեկարգելու, գեղեցկացնելու բոլոր խնդիրները լուծվում են: Ըստ հարցումների` նա առաջին տեղում է”,-նշեց Զոհրաբյանը` ընդգծելով, որ Մարգարյանն այդքան քաղաքականացված չէ, զուտ քաղաքի խնդիրներով է ապրում և սիրտը կպած է քաղաքին: ”Նա վերջին ժամանակները օրը չորս-հինգ ժամ է քնում, մնացած ժամերին աշխատում է խնդիրների լուծման համար”,-ասաց:
Զոհրաբյանը նկատեց, որ շատերն ասում են, որ Տարոն Մարգարյանի համար հեշտ է, քանի որ նա լուսահոգի վարչապետի որդին է, սակայն քաղաքապետն ինքն իր աշխատանքով կարողացել է հասնել այս ամենին:
Ինչպես է Ռազմիկ Զոհրաբյանը գնահատում ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի հնարավորությունները: Ինչպես է վերաբերում նրան, որ Տարոն Մարգարյանի շտաբի ու քարոզչության հարցերով զբաղվում են համեմատաբար երիտասարդ ՀՀԿ-ականները` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շտաբ պետն է, ԿԳՆ Արմեն Աշոտյանը` քարոզչության պատասխանատուն, Հրայր Թովմասյանը` իրավական հարցերով է զբաղվում:
Մանրամասները` տեսանյութում: