01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեծ Բրիտանիայում ծնվել է երեխա, ով 3 մայր ունի /ֆոտո/

Անգլիայում մի երեխա է ծնվել, ով լույս աշխարհ է եկել ոչ միայն բժիշկների, այլ նաեւ մոր եւ հոր հարազատների ջանքերի շնորհիվ: 

Երեխայի մոր` 31-ամյա Քեթի Սլեյդի մոտ ի ծնե պաթոլոգիա է` նա ծնվել է առանց ներքին վերարտադրողական օրգանների: Դեռ երեխա ժամանակ նրա կրտսեր քույրը` Լյուսին, խոստացել էրքրոջը “նվիրել” իր ձվաբջիջը: Եվ երբ Քեթին ամուսնացել է, եւ ինքն ու իր ամուսին Դեյվիդը ցանկացել են ծնողներ դառնալ, “մեծ ընտանեկան խորհուրդ” է հրավիրվել` ամուսինների ամենամոտ հարազատների մասնակցությամբ:

Կրտսեր քույր Լյուսին հիշել է մանկության տարիներին արված կատակ խոստումը, իսկ Դեյվիդի 35-ամյա քույր Ջեյմին անմիջապես հանդես է եկել փոխնակ մայր դառնալու առաջարկով: Նրանց ծրագիրն իրականություն է դարձել բժիշկների օգնությամբ, որոնք Լյուսիի օրգանիզմից վերցրել են ձվաբջիջը, այն  բեղմնավորել Դեյվիդի սերմնահեղուկով եւ իմպլանտավորել այն Ջեյմիի օրգանիզմում:

“Ընտանեկան ջանքերի” շնորհիվ նշանակված ժամկետում լույս աշխարհ է եկել առողջ աղջնակ, ում Բեատրիս են կոչել:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ