07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Դրա երդմանը հավատա՞մ, մահանալո՞ւն, թե՞ պաշտոն ուզելուն “

՛՛Ինձ ասում են՝ սխալվել ես, որ ասել ես՝ մեկ շաբաթ հետո կգնա Րաֆֆին ու կշնորհավորի: Չէ, չեմ սխալվել, ասեց՝ Սերժ քեզ մնաց հինգ րոպե, որ այստեղ լինես, ասեց ու վազեց նախագահական նստավայր: Հայտարարեց` իր դիակի վրայով, մեզ գցեց մազոխիստական տրամադրությունների մեջ, բայց ասաց, որ ուզում է երկար ապրել՛՛,-ՍԴՀԿ համակարգող Գուրգեն Եղիազարյանն ասուլիսին անդրադարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին:

Ըստ նրա՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները ՀՀ նախագահին փաստում են, որ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդն ընդունում է, որ Սերժ Սարգսյանը վերընտրվել է: ՛՛Ասում է՝ խաբել են, բայց ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ մարզպետներն ու գյուղապետերը: Անվտանգություն ես ուզում, անվտանգությունը քեզ տա, որ հերն անիծե՞ս, եթե չես հասկանում դա, ո՞նց ես ուզում դառնալ նախագահ՛՛,-նշեց ՀԱԿ անդամը:

Henaran.am-ի հարցին` Գուրգեն Եղիազարյանը ապրիլի իննը դարձյալ “կեղծիքի” օր կհամարի՞, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը երդվի, բանախոսը զարմացավ. ՛՛Ի՞նչու է երդվում՛՛: Մեր դիտարկմանը, որ Հովհաննիսյանն իրեն է համարում ընտրված նախագահ, Եղիազարյանն արձագանքեց.

՛՛Ինքը շատ բան է հայտարարում: Եթե խոսքը վերաբերում է նրան, որ այդ իր 37%-ով ընտրությունները կեղծված են, ուրեմն միգուցե Անդրիաս Ղուկասյանն է հանրապետության նախագահ, կարող է Արամն է Հարությունյան: Մենք կարող ենք նոր ընտրությունների մասին խոսել, եթե երդվում է, ի՞նչի է պաշտոն ուզում մի մարդուց, ով իրեն խաբում է: Դրա երդմանը հավատա՞մ, մահանալո՞ւն, թե ՞պաշտոն ուզելուն: Օրը չանցած մի հատ “սյուրփռազ” է անում՛՛:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ