07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ո՞նց կարելի է նման սուտ ասել, անհարմար է չէ՞”

ՀԱԿ և ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն առաջարկում է ապրիլի ինը համարել ստի, կեղծիքի օր: ՛՛Առաջարկում եմ ապրիլի մեկը փոխարինել իննով: Հայ ազգին ապրիլ ամիսը չի գալիս, այն սկսվեց թուրքական ստահակների իրականացրած Եղեռնով և մեզնից ձեռք չի քաշում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եղիազարյանը:

Վերջինս խորհուրդ է տալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այնպես աշխատել, որպեսզի երկիրը հայաթափ չլինի: Նա համաձայն չէ, թե “երկրում գաղջ մթնոլորտ կա”:

“Ո՞նց կարելի է կանգնել, ի լուր աշխարհի հայտարարել, որ ԱԺ-ում օլիգարխներ չկան, ո՞նց կարելի է նման սուտ ասել, անհարմար է, չէ՞: Ասենք ձևակերպել են իրենց ունեցվածքը տատիկի վրա, եթե դու չես իմանում, ով է իմանում այդ մասին:

Գնացեք արևածաղիկ վաճառողին հարցրեք՝ կան, թե ոչ, կծիծաղի ու կասի, իհարկե կան: Դու խոստացար, բայց անկարող էիր, եթե օլիգարխներ կան, ուրեմն կան ՀՀԿ-ում՛՛,-նկատեց ՀԱԿ անդամը:

Henaran.am-ի հարցին` իսկ ԱԺ այլ խմբակցություններում կա՞ն օլիգարխներ, Եղիազարյանն արձագանքեց. ՛՛ԲՀԿ-ում էլ կան, եթե էտ եք ուզում լսեք, կան, Գագիկ Ծառուկյանն էլ կա՛՛:

Գործող նախագահը օլիգարխների մասով իր հայտնի ասուլիսին մասնավորապես ասել էր. 

“Հանրապետականի ցուցակում չկան այդպիսի մարդիկ (օլիգարխներ), և դա մեր դիրքորոշումն է, այսինքն՝ կուսակցության դիրքորոշումը խորհրդարանի մասով ամբողջովին արտացոլվում է իր համամասնական ցուցակում:

Ես դրա մասին ասել եմ և արել եմ, բայց ես երբեք չեմ ասել, որ Հանրապետական ոչ մի գործարար չի գալու խորհրդարան, այսինքն, ոչ թե գործարար, այլ այդպես ընկալվող մարդիկ, թեև փաստաթղթերով ամեն ինչ կարգին է, նրանք գործարար չեն: Ես էդպես չեմ ասել և չէի էլ կարող ասել:

Ինչո՞ւ չէի կարող, որովհետև ինձ ճանաչողները շատ լավ գիտեն, որ ես հարցերը լուծում եմ ոչ թե պարտադրանքի միջոցով, ոչ թե մահակով, եթե դրա անհրաժեշտությունը ծայրահեղ չի լինում, այլ այնպես, ինչպես հիմա ասացիք՝ խնդրանքով, հորդորով: Բայց խնդրանք-հորդորով չես կարող բոլորի առջև փակել խորհրդարանի դուռը: Մենք մեր ասածը արել ենք, մնացած քաղաքական ուժերն էլ թող գան հասնեն մեզ, և այդ պարագայում կարծում եմ, խորհրդարանը միգուցե ավելի որակյալ կլինի”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ