20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առաջին արձագանքը Րաֆֆու առաջարկ-պահանջներին/վիդեո/

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ  Դավիթ Հարությունյանը պատասխանելով Henaran.am-ի հարցին` ինչպես է վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրած առաջարկ-պահանջներին` ասաց` լուրջ չի վերաբերում:

“Կուսակցության ներսում կքննարկենք, ու ես իմ դիտարկումները կներկայացնեմ … “,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Հիշեցնենք, ուրբաթ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջարկ-պահանջներով նամակ էր ուղարկել ՀՀ նախագահին` պահանջելով մի շարք պաշտոններում նշանակել իր առաջարկած անձանց, ինչպես նաեւ խորհրդարանի արտահերթ ընտրություններ

Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է որոշ մարզպետների, գյուղապետերի, քաղաքապետերի աշխատանքից հեռացում : 

Հովհաննիսյանի առաջարկների մեջ են մտնում նաեւ արդարադատության խորհրդի ստեղծումը, փոփոխությունները Վերահսկիչ պալատում, կրթության եւ գիտության նախարարությունում, քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր ընտրակեղծարարներին, այդ թվում` մարզպետներին, գյուղապետերին ու քաղաքապետներին: 

ՀՀ Գլխավոր Դատախազություն, հարկային եւ մաքսային տեսչություն, Ազգային անվտանգության ծառայություն, ԱԳՆ, ԿԳՆ, Արդարադատության խորհուրդ. այս պաշտոններում պետք  է նշանակվեն Հովհաննիսյանի նշանակած անձինք: Հովհաննիսյանի խոսքով` այս փաստաթուղթը վավերական է մինչեւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Դիտեք նաեւ տեսանյութը: Ներողություն ենք խնդրում տեխնիկական որակի համար:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ